211652_close_icon

9-րդ դասարանի աշակերտները կարող են բողոքարկել քննության գնահատականներն այսօր և վաղը

views-count5711 դիտում article-date 13:06 02-06-2019
9֊րդ դասարանի կենտրոնացված ավարտական քննության գնահատականները և ձևաթղթերը (սքանավորված տարբերակները) այսօր արդեն ուղարկվել են այն դպրոցներ, որտեղ սովորում են աշակերտները։ Այս մասին հայտնում են Գնահատման թեստավորման կենտրոնից: Նշվում է նաև, որ գնահատականները և ձևաթղթերի պատճենները աշակերտները կարող են ստանալ դպրոցից։ Գնահատականների բողոքարկում աշակերտները կարող են անել այսօր՝ հունիսի 2֊ին կամ վաղը՝ հունիսի 3֊ին՝ իրենց ուսումնառության դպրոցներում բողոքարկման դիմում գրելով։

Նմանատիպ նյութեր