1129 դիտում
15:02 10-07-2020
ԲԸՏՄ-ն ուժեղացված կրկնայցեր է իրականացնում հանգստի գոտիներում
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ու ՀՀ ոստիկանությունը շարունակել են կրկնակի ստուգայցերի գործընթացը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«Տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի կողմից սահմանած անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներն իրականացրել են վարչական շրջանի հանգստի գոտիներում, որտեղ վաղ առավոտյան այցելուներնավելի հաճախ զբաղվել են մարմնամարզությամբ՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։
Եզակի բնույթ են կրել տարեցների կողմից սեղանի ժամանցային խաղերի ընթացքում առնվազն 1.5 մ սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքերը, որոնք տեղում շտկվել են։
Համաճարակի հետագա տարածման կանխարգելմանն ուղղված իրազեկման և բացատրական աշխատանքներին զուգահեռ տեսուչները շարունակել են տրամադրել դիմակներ և կոչ արել տան պայմաններում պատրաստված կտորե դիմակները հենց տեղում փոխարինել իրենց կողմից տրամադրված գործարանային արտադրության եռաշերտ դիմակներով նաև հիշեցրելոչ ավել քան 3 ժամը մեկ փոխելու կանոնի մասին։
Հիշեցնենք, որ վերջին օրերին կրկնայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։ Տեսչական մարմնի աշխատակիցների ցուցումով ոստիկանների կողմից արձանագրություններ չեն կազմվել, ինչը ևս մեկ անգամ հավաստում է խախտումների նվազման դրական դինամիկայի մասին։
Արտակարգ դրության պայմաններում իրականացվող ուժեղացված ստուգայցերը կրում են շարունակական բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
1396 դիտում
20:04 23-08-2014
Շարունակվում է ոստիկանության ծանրաբեռնված աշխատանքը հանրապետության հանգստի գոտիներում. տեսանյութ
863 դիտում
17:06 07-09-2021
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կրկնայցեր են իրականացվում
Այս բաժնից
370 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
337 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
319 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո