Նոր Նորքի բացօթյա հանգստի գոտիներում մշտադիտարկումների և խստացված ստուգայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ Նոր Նորք վարչական շրջանի բացօթյա հանգստի գոտիներում վաղ առավոտից մեկնարկած մշտադիտարկումների և խստացված ստուգայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, այնուամենայնիվ գրանցվել է դիմակը ոչ ճիշտ կրելու մի քանի դեպք։
Տեսուչների կողմից տրվել են թերություններն անհապաղ վերացնելու ցուցումներ։