211652_close_icon
views-count2715 դիտում article-date 23:12 09-07-2020

Անձնագրերի ինդեքսում Հայաստանը 80-րդ տեղն է զբաղեցնում

Հայաստանը 80-րդ տեղն է զբաղեցնում տարբեր երկրների անձնագրային [url=https://www.passportindex.org/?gclid=Cj0KCQjwgJv4BRCrARIsAB17JI4Z3eM8BguOP5gKhZ7V8lUNnOnRYdNJz_GFdJwyg6xQ7iyx6qx7o8YaAlM3EALw_wcB]ինդեքսում[/url], որը կազմել է Henley & Partners-ը: Երկրի քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել 63 երկիր: Վրաստանը 53-րդ տեղում է, այս երկրի քաղաքացիները կարող են առանց վիզայի ճանապարհորդել 116 երկրներ: Ադրբեջանը գտնվում է 76-րդ տեղում (67 երկիր): Ինդեքսում առաջին տեղը զբաղեցնում է Ճապոնիան, որի քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել 191 երկիր, նրան հաջորդում է Սինգապուրը՝ 190 երկիր: Երրորդ տեղը կիսում են Գերմանիան և Հարավային Կորեան`189 պետություն: Չորրորդ տեղում Իսպանիան և Իտալիան են՝ 188 երկիր, հինգերորդում՝ Ավստրիան՝ 187 երկիր: Առաջին տասնյակում են նաև Պորտուգալիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Հունաստանը, Մալթան, Ավստրալիան, Կանադան:

Նմանատիպ նյութեր