1692 դիտում
20:23 09-07-2020
Հայաստանում առաքելությունն ավարտող Բելառուսի դեսպանը հանդիպել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկանում է ՀՀ կառավարության կայքը։
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նրան իր պաշտոնավարման տարիներին հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար:
Ընդգծելով, որ հայ-բելառուսական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ՝ փոխվարչապետը կարևորել է ոչ միայն երկկողմ հարաբերությունների խորացումն, այլև համագործակցության ընդլայնումը բազմակողմ՝ ԵԱՏՄ հարթակում:
Դեսպան Իգոր Նազարուկը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին գնահատանքի բարի խոսքերի համար՝ նշելով, որ հեռանում է Հայաստանից՝ պահելով այն իր սրտում:
Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել, չնայած առկա խոչընդոտներին, առևտրաշրջանառության աճի արձանագրումը: Դեսպանը երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարևոր է համարել, մասնավորապես համավարակի ընթացքում, Երևանի և Մինսկի միջև կանոնավոր ավիաթռիչքների իրականացումը:
Զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսային համավարակի հետևանքով երկու երկրներում ստեղծված իրավիճակն ու դրա դեմ պայքարելու միջոցառումների արդյունավետությունը:
Նմանատիպ նյութեր
1033 դիտում
22:06 07-11-2024
Իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին վարչապետի հետ
5623 դիտում
15:57 19-04-2018
Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ
3144 դիտում
20:35 28-09-2017
Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանի հետ
Այս բաժնից
259 դիտում
15:57 08-11-2024
Գնել Սանոսյանը Արմավիրի մարզում դիտարկել է պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը
379 դիտում
15:44 08-11-2024
Շատ անկեղծ և մարդակենտրոն ժեստ էր Ձեր կողմից ԼՂ հայերի հարցի արծարծումը. Էդմոն Մարուքյանի նամակը՝ Թրամփին
304 դիտում
15:31 08-11-2024
Ժողովրդագրության ռազամավարության նպատակներից մեկը արժանապատիվ ծերության պայմանների ապահովումն է