211652_close_icon
views-count1297 դիտում article-date 22:06 07-11-2024

Իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին վարչապետի հետ

Ֆրանսիայում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախկին վարչապետ, Ազգային ժողովում նախագահական կուսակցությունը ներկայացնող «Միասին հանուն Հանրապետության» խմբակցության նախագահ Գաբրիել Ատալի հետ։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։ 
 
Ջերմ մթնոլորտում տեղի ունեցած զրույցի ընթացքում Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Գաբրիել Ատալին ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ՝ կառավարությունում վերջինիս գործունեության ողջ ընթացքում հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ու Հայաստանին աջակցելուն ուղղված բազմաթիվ նախաձեռնությունների համար։
 
Գաբրիել Ատալն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հասմիկ Տոլմաջյանին ջերմ և արդյունավետ համագործակցության և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության ընթացքում։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Նմանատիպ նյութեր