Այսօր մեր զինվոր որդին զորացրվում է և վերադառնում տուն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, այսօր զորացրվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ն. Փաշինյանը. «Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց եւ վերադառնում է տուն։
Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին եւ զինվորներին, բարի վերադարձ ծառայությունն ավարտած մեր բոլոր զինվորներին։
Ի գիտություն - Զորամասի ներսում ժամկետային զինծառայողները դիմակ չեն կրում, որովհետեւ ապրում են մեկ ընտանիքի կանոնով։)»։