211652_close_icon
views-count45182 դիտում article-date 20:59 11-06-2017

Ապրիլյան պատերազմի մասնակից բազմաթիվ զինվորներ զորացրվում են զինգրքույկներում ռազմական գործողություններին իրենց մասնակցության մասին գրառումները կա՛մ ջնջված, կա՛մ փոփոխված՝ անվավեր նշումներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլյան պատերազմի մասնակից բազմաթիվ զինվորներ զորացրվում են զինգրքույկներում ռազմական գործողություններին իրենց մասնակցության մասին գրառումները կա՛մ ջնջված, կա՛մ փոփոխված՝ անվավեր նշումներով, մի շարք դեպքերում էլ` ուղղակի առանց համապատասխան գրառման։ Ինչպես ֆոտլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նշեց Երևան քաղաքի Ավան Առինջ 2/9 շենքի 51 բնակարանի բնակիչ Վահե Սարգսյանը, իր եղբայրը՝ նույն հասցեի բնակիչ 25-ամյա Սոս Սարգսյանը, նույնպես մասնակցել է ապրիլյան պատերազմին, սակայն զինվորոկան գրքույկում համապատասխան նշում չկա: Նա ասաց, որ Սոսը հենց հաջորդ օրվանից է եղել խրամատում, մարտնչել, ստացել է շնորհակալագրեր, սակայն զորացրվելուց հետո ոչ մի կերպ չեն կարողանում հասնել այն բանին, որ համապատասխան նշում կատարվի: Որպես ապացույց բերեց թե շնորհակալագրերը, թե այն, որ մի քանի ագամ տարբեր հեռուստատեսությունների ապրիլյան դեպքերի մասին հաղորդումների մասնակից է եղել Սոսը` պատմելով պատերազմի մասին: Վերջում` ամփոփելով միտքը հավելեց, որ բարկացած է հատկապես այն փաստի վրա, որ շատ շատերը չեն մասնակցել պատերազմին, բայց այսօր նրանք են արժանանում տարատեսակ պարգևների, իսկ նրանք, ովքեր իրական հերոսներն են, անգամ պատերազմին մասնակցելու նշում չի արվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր