3065 դիտում
12:58 09-07-2020
Ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստ ստացողների շրջանակն ընդլայնվեց
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
«[url=https://armenpress.am/arm/news/1021099.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ փաթեթը ԱԺ հուլիսի 9-ի նիստում ստացավ 85 «կողմ» ձայն:
Գործող կարգավորումներով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողը չունի ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստի իրավունք: Նախագծով առաջարկվում է խնամքի նպաստ հատկացնել նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողին, եթե այդ աշխատողը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Միաժամանակ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողին վերապահվում է նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք:
Փաթեթով լուծում է տրվում նաև անցումային շրջանի խնդիրներին: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:
Նմանատիպ նյութեր
1416 դիտում
12:26 29-10-2014
ՀՀ Փաստաբանների պալատը՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
2029 դիտում
13:34 27-01-2022
Ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումը չի կապվի հաշմանդամության խմբի սահմանման հետ
Այս բաժնից
1576 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա