211652_close_icon
views-count8268 դիտում article-date 08:59 18-12-2019

Տղամարդիկ մայրության նպաստ են ստացել, 6 անձ՝ 103 թաղման նպաստ. ՀՊ բացահայտումները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է արել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունում, և «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ անհամապատասխանություններ կամ խեղաթյուրումներ: Ամենաուշագրավ բացահայտումներից մեկն այն է, որ հայտնաբերվել են թվով 6 արական սեռի անձինք, որոնք ստացել են մայրության նպաստ՝ մոտ 1.5 մլն դրամ ընդհանուր գումարով: Իսկ Հաշվեքննիչ պալատը առաջարկել է սոցապ ծառայությանը ՊԵԿ-ում և ԱԱԾ-ում ներդնել այնպիսի ներքին հսկողական համակարգեր, որոնք ԲՊՌ-ի շտեմարանների հետ համադրելիս կբացառեն արական սեռի անձանց մուտքը մայրության նպաստի համակարգ: Բացահայտվել են նաև մեկ անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր: Օրինակ՝ թվով 6 անձինք ստացել են 103 թաղման նպաստ՝ 20 մլն 600 հազար դրամ ընդհանուր գումարով: Ընդ որում, 1 անձը ստացել է 69 թաղման նպաստ՝ 13.8 մլն դրամ, 1 անձը՝ 17 նպաստ՝ 3.4 մլն դրամ, 1 անձը՝ թվով 5 նպաստ՝ 1 մլն դրամ, 3 անձ՝ 4-ական նպաստներ՝ 800 հազար դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր