1363 դիտում
16:38 09-07-2020
Դպրոցներում հեռավար ուսուցման կազմակերպման վերաբերյալ անցկացվել է առցանց հարցում
Միջազգային հանրապետական ինստիտուտը ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին իրականացրել է պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար կրթության կազմակերպման և իրականացման վերաբերյալ առցանց հարցում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Հետազոտության նպատակն էր հավաքագրել հանրակրթության տարբեր շահառու խմբերի՝ ուսուցիչների, տնօրենների, ծնողների և սովորողների կարծիքը արտակարգ դրության պայմաններում հեռավար կրթության կազմակերպման և իրականացման խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ։ Հարցմանը մասնակցել է 1932 ուսուցիչ, 151 տնօրեն, 558 սովորող և 1717 ծնող:
Հարցված ուսուցիչների 35․2%-ն է նշել, որ անցել է հեռավար ուսուցման վերաբերյալ համապատասխան վերապատրաստում։ Նրանցից 63.5%-ը նշել է, որ վերապատրաստումները կազմակերպվել են ՀՀ ԿԳՄՍՆ ԿՏԱԿ (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն) կողմից, իսկ 15,7%-ի ներկայացմամբ վերապատրաստումները կազմակերպվել են դպրոցի տնօրինության կողմից։
Հետազտության մասնակիցներին հարց է ուղղվել առավել հաճախ օգտագործված առցանց հարթակների, հեռավար դասերի և առցանց կրթության արդյունավետության, դասապրոցեսը հեռավար կազմակերպելու առավելությունների և թերությունների, կրթության առանձահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասնակցության և այլնի վերաբերյալ:
Հետազտությունն ամբողջությամբ` ստորև.
[img]https://st0.shamshyan.com/editor/063457800159427712792688.jpg[/img]
[img]https://st0.shamshyan.com/editor/0183323001594277129969339.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
2680 դիտում
14:26 11-04-2020
ԿԳՄՍ-ն ներկայարցրել է հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պարզաբանումներ և կանոններ
Այս բաժնից
991 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
706 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1066 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»