211652_close_icon
views-count1400 դիտում article-date 20:52 31-03-2020

Համատեղ ջանքերի միավորմամբ՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը ուսուցման անընդհատությունն ապահովում է առցանց՝ օգտվելով համացանցի ընձեռած հեռավար ուսուցման բոլոր գործիքներից

ՀՀ-ում մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարված արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը ուսուցման անընդհատությունն ապահովում է առցանց՝ օգտվելով համացանցի ընձեռած հեռավար ուսուցման բոլոր գործիքներից։ Ուսուցումը կազմակերպվում է ամենօրյա համակարգված օնլայն ռեժիմով, ուսումնական գործընթացը կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով և դասացուցակներով: Ուսումնական առցանց պարապմունքներն իրականացվում են համակցելով բազմաբնույթ ժամանակակից ուսումնական մեթոդներ: Տնօրինությունը նկատի ունենալով , որ ուսանողներից շատերի համար դժվար է, երբեմն էլ անհասանելի է մշտական համացանցային կապ ունենալը, ուսումնասիրել է հարցի համակողմանի լուծման ուղիներն ու մշակել առավել արդյունավետ մեթոդներ: Համացանցային խմբերում մանկավարժները տեսադասերին զուգահեռ տեղակայում են դասանյութը /տեքստ, տեսահոլովակ, սահիկահանդես, ձայնային ուղերձ և այլն/, հանձնարարում են հստակ սահմանված տնային առաջադրանքներ՝ սահմանլով ներկայացման վերջնաժամկետ: Ու­սուց­ման գոր­ծըն­թա­ցը առ­ցանց տի­րույթ տե­ղա­փո­խե­լու բարդ գործում մանկավարժ-ուսանող համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար մանկավարժներն այս օղակում ներգրավել են նաև ծնողներին՝ ամենօրյա տքնաջան աշխատանքի հաջողության գրավականը համարելով համատեղ ջանքերի միավորումը: Մինչ կգա այն օրը, երբ կրկին դասերը կանցկացվեն դասարանում և արհեստանոցում, այս ժամանակահատվածը ուսումնարանում կօգտագործեն նորովի, կավելացնեն ժամանակակից մեթոդներով աշխատելու հմտությունները, սակայն նպատակը կմնա նույնը՝ պատրաստել նախնական մասնագիտական(արհեստագործական) որակավորմամբ լավ արհեստավորներ տարբեր ոլորտների համար` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր