Համահայկական առցանց հարթակն ուսուցիչներին հնարավորություն է ընձեռում անցկացնելու ուսուցման գործընթացը հեռավար տարբերակով. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Սիրելի՜ ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ, միասին վերականգնենք ուսուցման բնականոն ընթացքը...
Այսօր Dasaran.am կայքում, որը միավորում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բոլոր հանրակրթական դպրոցներին և ունի ընդհանուր առմամբ 1,107,346 օգտատեր (ուսուցիչ, աշակերտ, ծնող), գործարկվեց նոր «Դասեր» բաժինը:
Համահայկական առցանց հարթակն ուսուցիչներին հնարավորություն է ընձեռում անցկացնելու ուսուցման գործընթացը հեռավար տարբերակով` այդպիսով իսկ հետևելով անվտանգության կանոններին երկրում տիրող արտակարգ իրավիճակի պայմաններում և միաժամանակ ապահովելով դասապրոցեսի սովորական ընթացքն ու լիարժեքությունը:
Առավել մանրամասն տեղեկատվություն հեռավար ուսուցման «Դասեր» հարթակի վերաբերյալ ներկայացված է ուղղորդող տեսանյութում: