Հայաստանի ֆերմերների ու արտադրողների աջակցության համար հայտարարվել է մրցույթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման նպատակով Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարվել է կանաչ և օրգանական նախագծերի աջակցության բաց մրցույթ:
Հայտամրցույթին կարող են մասնակցել տարբեր ագրոբիզնեսներ՝ ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ։ Մրցույթը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.
«Կանաչ» գյուղատնտեսական նախագծերի աջակցություն միայն Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերում։
Օրգանական (սկսնակ կամ սերտիֆիկացված) ագրոբիզնեսի օժանդակություն ՀՀ բոլոր մարզերում:
Դիմելու համար խնդրում ենք այցելել Էկոնոմիկայի նախարարության հայտարարությունների բաժին՝ https://www.mineconomy.am/page/1613
[b]«Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագիր[/b]