ԵՄ-ԱՄՆ համաձայնության արդյունքում շուկաներ կբացեն ֆերմերների համար և կհանգեցնեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջընթացին
Եվրամիությունը մտադիր չէ ԱՄՆ-ի հետ քննարկել գյուղատնտեսության ոլորտն՝ առետրի շուրջը Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններում, հայտարարել է ԵՀ-ի ներկայացուցիչ Մինա Անդրեևան Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում է tass.ru-ն։
«Նախագահ Յունկերը պարզորոշ ասաց, որ մենք բանակցություններ չենք վարում գյուղատնտեսական արտադրանքի շուրջը: Դրանք բանակցությունների մաս չեն»,- ասել է նա: Յունկերը և Թրամփը հուլիսի 25-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման արդյունքներով համաձայնության են եկել բանակցություններ սկսել փոխադարձ մաքսերի և առևտրական արգելքների վերացման շուրջը:
Եվրամիությունը համայձանվել է զիջումների գնալ և ԱՄՆ-ից գնել ավելի շատ հեղուկ գազ և գյուղատնտեսական արտադրանք, ամենից առաջ, սոյա: Եվ ընդհարապես ձեռք բերված համաձայնությունները շուկաներ կբացեն ֆերմերների համար, կավելացնեն ներդրումները և կհանգեցնեն ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Եվրամիության մեծ առաջընթացին: