2178 դիտում
20:32 08-07-2020
ԱԳ փոխնախարարը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի ԱՀԴԴ պետքարտուղարի հետ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հուլիսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Կրիստինա Մարտի Լանգի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրների շուրջ՝ հանգամանալից ներկայացնելով կառավարությունների կողմից համավարակի հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այդ համատեքստում նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը շնորհակալություն հայտնեց շվեյցարական կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերված աջակցության համար։
Ավետ Ադոնցը և Կրիստինա Մարտի Լանգն անդրադարձ կատարեցին նաև երկկողմ օրակարգին: Կարևորվեցին Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք համահունչ են ՀՀ կառավարության կողմից նախանշված ուղղություններին և գերակայություններին։
Կողմերն ընդգծեցին նաև միջազգային կառույցներում Հայաստանի և Շվեյցարիայի արդյունավետ համագործակցությունը՝ փոխադարձ գոհունակություն հայտնելով երկխոսության մակարդակի վերաբերյալ։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
1231 դիտում
21:33 13-10-2015
ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը հանդիպում ունեցավ Շվեյցարիայի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի տեղակալի հետ
12529 դիտում
15:37 30-04-2018
Ն. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միտչելի հետ
4578 դիտում
16:16 30-04-2018
Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Այս բաժնից
1015 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
802 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International