Ն. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միտչելի հետ
                        ՀՀ վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է, որ հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Ուես Միտչելի հետ։
«Քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի խաղաղ և օրինական հանգուցալուծման հետ կապված հարցեր»,-տեղեկացրել է Փաշինյանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

