Կարեն Սեդրակյանն ընտրվել է ՏՄՊՀՀ անդամ
ՀՀ ԱԺ նիստում անցկացված փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Կարեն Սեդրակյանն ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ:
Կ. Սեդրակյանին կողմ քվեարկեց 80, դեմ՝ 6 պատգամավոր:
«Քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 80 «կողմ» և 6 «դեմ»»,- ասաց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
ՏՄՊՊՀ անդամի թափուր պաշտոնում Կարեն Սեդրակյանի թեկնածությունն առաջարկել էր ՀՀ կառավարությունը: