1884 դիտում
09:21 24-02-2016
Մհեր Սեդրակյանն իր դեմ արշավը համարում է թիկունքից հարված. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի և լրագրողների կոնֆլիկտը սկսում է այլ երանգներ ստանալ: Բանն այն է, որ երեկ արդեն սկսեցին լուրեր տարածվել, թե իբր փետրվարի 19-ի միջադեպը իշխանական ինչ-որ շրջանակների կողմից հրահրված է եղել:
Հաշվի առնելով Մհեր Սեդրակյանի անձը` նրա դեպքում «հրահրել» ասվածը ենթադրում է նրան մոտենալը և ցանկացած հարց տալը: Մհեր Սեդրակյանն այն պատգամավորների շարքին է դասվում, որոնց բավական է՝ լրագրողը մոտենա և որևէ տհաճ հարց ուղղի, աղմուկը երաշխավորված է: «ժողովուրդ»-ի հետ զրույցում ևս Մհեր Սեդրակյանը իր դեմ կազմակերպված ինչ-որ սադրանքի մասին է ակնարկել:
«Եթե իշխանական կայքերն են միացել, դա արդեն չի՞ ասում, որ մեր միջից մարդ կա… ով էլ կազմակերպում է, ամոթ իրեն, չի կարելի համ ընկերություն անել, համ ընկերոջը թիկունքից խփել»,-ասել է ՀՀԿ-ական պատգամավորը՝ հրաժարվելով հստակեցնել, թե իշխանական շրջանակներից ում է կոնկրետ կասկածում լրագրողներին իր դեմ տրամադրելու գործում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»