211652_close_icon
views-count3971 դիտում article-date 11:58 07-07-2020

Եղեգնուտ համայնքի բնակիչները փակել են փողոցը, նրանք չեն ցանկանում՝ նախկին համայնքապետը վերականգնվի պաշտոնում. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում լարված իրավիճակ է։ Բնակիչները դուրս են եկել փողոց և բողոքի ակցիա են անում։ Նշում են, որ թույլ չեն տալու մարզպետարանի աշխատակիցներին համայնք մտնել և, իրենց խոսքով, անցնում են «բարիկադային պայքարի»։ Նրանք պահանջում են, որ նախկին համայնքապետը չվերականգնվի իր պաշտոնում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/07/07/Exegnut/3337890?fbclid=IwAR3gwEpxyP_v08bYuFk19pr6n3dI1ANubekcJIj7Re5x4_8QjrVFppuXjMo]Tert.am[/url]-ը։ «Գյուղը գյուղապետ չունի բավականին ժամանակ, երեկ մարզպետարանի աշխատակիցները եկել են, որ նախկին գյուղապետին ընդունում հանձնում անեն, ամեն ինչ արվում է, որ նրան հետ բերեն: Մենք ուզում ենք մարզպետին հարցնել, թե ինչու պետք է հին թալանչին գա»,-ասաց բնակիչներից մեկը՝ նշելով, թե իրենց պատճառաբանում են, որ դատարանի որոշում կա: Այսպիսով Վարչական վերաքննիչ դատարանը մարզպետի 287 որոշումը համարել է չեղյալ, մնացածը ածանցյալ պահանջ է ներկայացվել: Բնակիչները նշեցին, որ Ժողովուրդը նույնիսկ իր հողերը չի ցանկանում գնալ մշակել: «Ժողովրդի հաղթանակը մի գրիչի հարվածով չի կարա վերցնի, ուզում է ամբողջ ուժերը գան ստեղ»,-ասում էին նրանք: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր