84160 դիտում
18:07 10-05-2019
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արագածոտնի մարզում. Արտենի-Արագած խոշորացված համայնքի բնակիչները բեռնատարներով փակել են ճանապարհը. պահանջում են Տարածքային կառավարման նախարարին. «Արագածոտնի մարզպետի խոսքը օդ է», ասում էին նրանք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 5 ժամից ավելի է՝ Արագածոտնի մարզի Արտենի-Արագած խոշորացված համայնքի գլխավոր ճանապարհը երկկողմանի փակվել է:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի իրենց հետ հանդիպմանը ներկայանան Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, որպեսզի վերջնականապես իրենց խնդիրը կարգավորվի:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գուղացիներն ասում էին. «Ով է տեսել չտրված ոռոգման ջրի դիմաց աստղաբաշխական գումար պահանջեն: 40-60 հազար դրամ վարձ են ուզում, մինչդեռ բազմաթիվ անգամ իրենց հայտնել ենք, որ այդ գինը էն գինը չի, որ չտրված ջրի դիմաց մենք պետք է վճարենք: Մի քանի անգամ խնդրի վերաբերյալ բարձրաձայնել ենք Արագածոտնի մարզպետին, բայց ոչ մի օգուտ:
Ընտրութունների ժամանակ եկան սարեր խոստացան, ընտրություններից հետո դրանց իզն ու թոզը էլ չերևաց:
Տեղի ջրօգտագործման ընկերությունը կարծես միտումնավոր վատ ու թերի աշխատի, որպեսզի մենք դուրս գանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ:
Հիմա ուզում ենք, որպեսզի վարչապետն իմանա, որ մենք հավատացել ենք իրեն ու իր հետ քայլելով, հասել ենք մինչև Երևան, օրերով նստացույց ենք արել, հավատալով, որ նրա՝ վարչապետ ընտրվելուց հետո մեր խնդիրները կկարգավորվի: Բայց հիմա տեսնում ենք՝ ոչ էն վախտ էր մի բան, ոչ էլ՝ հիմա:
Իսկ եթե ավելի անկեղծ, էն ժամանակ գոնե մարզպետը գալիս, սարեր էր խոստանում, գնում էր, իսկ հիմիկվա մարզպետը 2 օրա չի էլ բարեհաճում ժամանի: Երեկ նույնիսկ դելեգացիայով գնացել ենք մարզպետարան, որ մարզպետը մեզ ընդունի, բայց չի բարեհաճել , մերժել է, հիմա ինչ, էն ժամանակ ասում էին՝ Մերժիր Սերժին, հիմա էլ ձեզ մերժե՞նք: Տեսնես մարզպետը տեղյակ է, որ գյուղ կանգնի գերան կկոտրի: Ինչ է, ուզում եք նորից ոտքի ելնե՞նք: Ճանապարհը չենք բացելու այնքան ժամանակ, մինչև խնդիրը չկարգավորվի:
Մենք վստահ ենք, եթե իրավիճակի մասին ճիշտ ինֆորմացիա հասնի վարչապետին, ապա մի քանի անձինք երանի կտան Նուբարաշենի բանտի բալանդին, դրանք տիզի նման ծծում են մեր արյունը ու վարկաբեկում են կառավարության գործունեությունը: Դրանց մեջ է մտնում նաև Արագածոտնի մարզպետարանը և տեղի ջրօգտագործման ընկերությունը»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մի խումբ գյուղացիներ էլ փակել են երկաթգիծը, նստելով ռելսերի վրա, որպեսզի գնացքների տեղաշարժ չլինի: Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Թալինի բաժնի պետ Արթուր Ֆրանգյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը:
Սակայն բողոքի ակցայի մասնակիցներն ասում եին. «Մենք ոստիկաններին համարում ենք ժողովրդի մասնիկ, մենք ոչ մի բողոք ու պահանջ չունենք ոստիկանությունից, սակայն խնդրում ենք, որ մեր պահանջը կատարվի և ժամանեն Տարածքային կառավարման նախարարն ու Ջրային կոմիտեի ղեկավարը»:
Մի քանի գյուղացիներ էլ իրենց խոսքում ասում էին. «Ջրի խնդիր մարզը չունի. կանալը բերնեբերան լցված է ջրով, բայց ընենց թիվ են կրակում, որ կամ ի վիճակի չենք վճարելու, կամ էլ պետք է մեր տուն տեղը ծախենք, որ ջրի վարձը տանք, իսկ մենք էլ սահմանը անցնենք, մտնենք Թուրքիա:
Մեր խնդիրը միայն կարող է լուծել Ն. Փաշինյանը, ում հավատացել ենք որպես առաջնորդի ու ուզում ենք մեզ խաբված չզգանք, հավատանք, որ իրոք իրավիճակ է փոխվել, որ իրոք ճիշտ էր Փաշինյանի՝ Մերժիր Սերժին կարգախոսը, հակառակ դեպքում՝ պիտի հիմա էլ նոր լոզունգ բացենք, ասելով՝ Մերժիր սրանց»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 183+
183+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15562 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35813 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց