211652_close_icon
views-count2892 դիտում article-date 11:54 07-07-2020

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին կմիանան նոր հիվանդանոցներ

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին կմիանան նոր հիվանդանոցներ: «[url=https://armenpress.am/arm/news/1020807.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մահճակալային ֆոնդը մնում է զբաղված, շատ քիչ ազատ տեղեր են լինում, որոնք ազատվելով նորից արագ զբաղեցվում են: Այդ գործընթացը արդեն երկար ամիսներ շարունակում ենք, չնայած որ մահճակալային ֆոնդի ծավալումը շարունակվում է:Եվ էլի նոր հիվանդանոցներ ենք ունենալու՝ միացված կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»,-ասաց Թորոսյանը: Անդրադառնալով նախորդ օր 1273 թեստի արդյունքում արձանագրված 349 նոր դեպքին՝ նախարարը նկատեց, որ դեպքերի թիվը կրկին ցածր է և հավասար է կիրակի արձանագրված դեպքերի թվին: Եվ այս ցածր տոկոսը պայմանավորված է հիմնականում կատարված թեստերի քիչ թվով: «Իսկ քիչ թիվը պայմանավորված է կիրակի և երկուշաբթի օրով: Արդեն երկար ժամանակ է, որ երկուշաբթի օրերը դիտում ենք ցածր թվեր, շաբաթը նոր է սկսվում և երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի նոր թվերը մեծանում են և դառնում մեր հնարավոր մաքսիմալ հզորությանը համապատասխան՝ մոտ 2500 թեստին համապատասխան»,-ասաց նախարարը: Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առողջացած: Այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսային հիվանդությամբ 11711 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 12 5088 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 503 դեպք:

Նմանատիպ նյութեր