50259 դիտում
11:21 18-03-2020
Արսեն Թորոսյանը 100 հազար դրամ է փոխանցել՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր լուման է ներդրել՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի։ Նա 100 հազար դրամ է փոխանցել գանձապետական հաշվին, որը բացվել է ֆինանսների նախարարության կողմից։
Այդ մասին նախարարը հայտնում է իր ֆեյսբուքյան էջում։
«100.000 դրամ փոխանցեցի՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի։
***
Հիշեցնում եմ, որ Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։
- Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան։
- Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947:
Խնդրում ենք փոխանցում կատարելիս առաջ նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։
Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա»,-գրել է Ա. Թորոսյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1102 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան
895 դիտում
22:59 09-01-2025
Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտման դեպքում տուգանք կնշանակվի
814 դիտում
22:47 09-01-2025
Բաքվում բռնությամբ կորզված որևէ «ցուցմունք» չի կարող փոխել մեր կարծիքն ու գործողությունները․ Բագրատ Սրբազան