1560 դիտում
19:36 06-07-2020
Լոռու մարզում սպանդանոցային ծառայություններ է մատուցում 5 ընկերություն, առաջիկայում նրանց թիվը կավելանա ևս 5-ով
Հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում ուժի մեջ է մտել պարտադիր սպանդանոցային մորթի կազմակերպման կառավարության որոշումը: Ինչպես հայտնի է, նախապես սահմանված ժամկետը տարեսկզբին հետաձգվել էր հանրապետությունում, այդ թվում և Լոռու մարզում, բավարար թվով սպանդանոցների առկայությունն ապահովելու նպատակով:
Այս ընթացքում մի շարք ծրագրերով ՀՀ կառավարությունն աջակցել է սպանդանոցների կառուցման գործին:
Հուլիսի 6-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց մարզում սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներին՝ գործընթացի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու, ինչպես նաև առկա խնդիրների քննարկման նպատակով:
Ներկա պահին, ինչպես ներկայացվեց մարզի ղեկավարին, Լոռու մարզում սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերություններ են հանդիսանում Օձունի «Խասիկ Տիտանյան», Դարպասի «Միտք-Կ», Քարաձորի «Հակոբ Կարապետյան», Տաշիրի «Բոզոյան» և Մեդովկա բնակավայրի «Սամվել Ավետիսյան» ընկերությունները, որոնցից ներկայում կենդանի է մթերում միայն «Միտք-Կ», թեև մյուսները ևս լիարժեքորեն պատրաստ են՝ զինված բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
Նրանք մարզի ղեկավարին խնդրեցին հետևողական լինել վաճառվող մսամթերքի նկատմամբ վերահսկողության խստացման հարցում, որպեսզի գործընթացը հնարավոր լինի կազմակերպել պատշաճ կարգով:
-Գնալու ենք միայն այս ուղղությամբ և անելու ենք ամեն ինչ շուկան կայացնելու նպատակով,-ասաց մարզի ղեկավարը՝ վստահեցնեով, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում խնդիրն ամբողջությամբ կկարգավորվի:
Ինչպես տեղեկացվեց, մարզում, ընթացքի մեջ է ևս 5 սպանդանոցի կառուցում՝ Գյուլագարակ, Քարաձոր, Սարահարթ համայնքներում, Թումանյան համայնքի Լորուտ ու Սարչապետ համայնքի Պրիվոլնոյե բնակավայրերում, ինչի արդյունքում ոչ միայն ամբողջությամբ կբավարարվի մարզի պահանջարկը, այլև առողջ մրցակցային դաշտ կապահովվի:
Քննարկվեցին ընթացիկ մի շարք այլ հարցեր ևս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1226 դիտում
17:34 01-10-2015
«Սանիթեք» -ն արդեն ծառայություններ է մատուցում նաև Նոր Նորքում
Այս բաժնից
487 դիտում
09:43 28-12-2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, Ապարան-Նիգավան ավտոճանապարհին՝ բուք
541 դիտում
09:25 28-12-2024
Ընդունում եմ պայմանը՝ խաղի ինտրիգը սրելու համար․ Փաշինյանը հատված է ներկայացրել «Բանտային օրագրից»
655 դիտում
00:09 28-12-2024
Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հավաքագրում օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին