1256 դիտում
17:34 01-10-2015
«Սանիթեք» -ն արդեն ծառայություններ է մատուցում նաև Նոր Նորքում
Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերության սպասարկման տիրույթում հոկտեմբերի 1-ից ներառվել է նաև Նոր Նորք վարչական շրջանը:
Նախօրեին երեկոյան վարչական շրջանի առաջինից իններորդ զանգվածներում առկա հին աղբամանները փոխարինվել են շուրջ 650 նոր ու ժամանակակից աղբամաններով, որոնք եղածների համեմատ ավելի տարողունակ են: Աղբամանները տեղ են գտել ինչպես բազմաբնակարան շենքերի բակերում, այնպես էլ մասնավոր տնատիրությամբ պարփակված հատվածներում: Աղբահանությունը Նոր Նորքում կիրականացվի ամենօրյա ժամանակացույցով:
Մասնագիտացված մեքենասարքավորումներով վարչական շրջանում պարբերաբար կկազմակերպվի նաև սանմաքրում:
Մինչև տարեվերջ «Սանիթեք»-ը կսկսի սանմաքրման և աղբահանության ծառայություններ մատուցել նաև Ավան, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում:
Նմանատիպ նյութեր
1590 դիտում
19:36 06-07-2020
Լոռու մարզում սպանդանոցային ծառայություններ է մատուցում 5 ընկերություն, առաջիկայում նրանց թիվը կավելանա ևս 5-ով
3531 դիտում
17:28 16-08-2021
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը դեռեւս չի մատուցում ներգաղթային ու ոչ-ներգաղթային վիզաների տրամադրման ծառայություններ
Այս բաժնից
907 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
790 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը