Հնդիկ գործարարը կորոնավիրուսից պաշտպանվելու համար ոսկե դիմակ է պատվիրել
Հնդկաստանում գործարար Շանկար Կուրադեն կորոնավիրուսից պաշտպանվելու համար դիմակ է պատվիրել, որն ամբողջությամբ ոսկուց է:
Դիմակը ոսկու բարակ թիթեղներով է հավաքվել և կարվել ոսկե թելով, դիմակի վրա նաև նեղ անցքեր կան՝ շնչելու համար: 50 գրամ քաշով դիմակի համար գործարարը վճարել է 4 հազար դոլար:
Կուրադեն պատմել է, որ նման դիմակի ցանկություն է առաջացել, երբ տեսանյութ է դիտել, որտեղ բլոգերը արծաթե դիմակ է կրում: Ուշագրավ է, որ 4 հազար դոլարով կարելի էր ձեռք բերել ավելի քան միլիոն բժշկական դիմակ:
Գործարարը հայտնել է, որ դիմակը թեթև է, շնչելն էլ հեշտ է: Սակայն նա ընդգծել է, որ այնքան էլ վստահ չէ դիմակի արդյունավետության վրա: