102757 դիտում
13:48 05-07-2020
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 27–ամյա վարորդը Opel-ով բախվել է Toyota-ին և հայտնվել Սևանա լճում. վարորդի դին դուրս են բերել հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Արշավիր Ղ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ–Շորժա–Վարդենիս ավտոճանապարհի 53.6-րդ կմ հատվածում բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 25-ամյա Աշոտ Գ.-ի վարած Toyota Alphard մակնիշի ավտոմեքենային, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Սևանա լիճը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արշավիր Ղ.-ն տեղում մահացել է: Նրա դին դուրս են բերել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարները:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարահյին ոստիկանության 2-րդ սպայական գումարտաի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Թորոսյանի և ավագ քննիչ Նարեկ Պողոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ն. Պողոսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս է բերվել Սևանա լճից և տեղափոխվել ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ս. Խաչատրյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+