211652_close_icon
views-count128131 դիտում article-date 14:45 12-08-2019

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. 26-ամյա երիտասարդը Սևանա լճում ջրահեղձ է եղել. դին դուրս են բերել Սևանի ջրասուզակները

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Սևանի ջրասուզակները, քաղաքացիները փորձում էին իրենց ուժերով լճից դուրս բերել դին, սակայն դա նրանց չի հաջողվել, և օպերատիվորեն ժամանած Սևանի ջրասուզակները դին դուրս են բերել Սևանա լճից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած քաղաքացին Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Սարգիս Բադալյանն էր։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Վահագն Հակոբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած քաղաքացին իր ընկերների ու հարազատների հետ էր ժամանել Սևան՝ հանգիստ անցկացնելու։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր