Մոսկվայում վերջին հրաժեշտը տվեցին հայտնի դերասան Վիկտոր Պրոսկուրինին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խորհրդային և ռուս հայտնի դերասան Վիկտոր Պրոսկուրինին այսօր ծափահարությունների ներքո վերջին հրաժեշտը տվեցին Մոսկվայում` Շչուկինի անվան Թատերական ինստիտուտում:
Դերասանը 69 տարեկան հասակում մահացել էր հունիսի 30-ին: Նրան հրաժեշտ տալու էին եկել ռուսական մշակույթի բազմաթիվ գործիչներ, Պետդումայի պատգամավորներ և նրա արվեստի երկրպագուներ: Նրան հուղարկավորելու են Տրոեկուրովյան գերեզմանոցում:
Պրոսկուրին նկարահանվել է խորհրդային մի քանի տասնյակ ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Մեծ դասամիջոց», «Ամուսնանալ կապիտանի հետ», «Դաժան ռոմանս», «Ճանապարհ դեպի կյանքի եզր» ֆիլմերը: