Անուշ Թորանյանը նշանակվել է Փարիզի փոխքաղաքապետ
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն փոխքաղաքապետ է նշանակել ազգությամբ հայ Անուշ Թորանյանին։ Այս մասին տեղեկացնում է Փարիզի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Փարիզը կունենա 37 փոխքաղաքապետ, որոնցից Ա. Թորանյանը համայնքային կյանքի, քաղաքացիների մասնակցության և հանրային քննարկումների գծով կաշխատի: Սա Փարիզի քաղաքապետարանում հայի կողմից երբևէ ստանձնած բարձրաստիճան պաշտոնն է:
Ա. Թորանյանը ծնվել է Ֆրանսիայում, 1991 թվականին: Նա Իդալգոյի համախոհն է: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար՝ հաղթելով թուրք մրցակցուհուն: Սակայն պարզ դարձավ, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: