«Լիվերպուլի» պարտությունը «Ման Սիթիից» ամենախոշորն է ԱՊԼ-ի չեմպիոնի համար՝ վերջին 22 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Լիվերպուլը» 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Մանչեսթեր Սիթիից»:
Դա ամենախոշոր պարտությունն էր թիմի համար, որը Պրեմիեր-լիգայի չեմպիոն է դարձել, 1998 թվականի մայիսի 6-ից ի վեր, երբ «Արսենալը» նույն հաշվով պարտվել էր «Լիվերպուլին»:
Խաղի վերջում «Սիթին» ևս մեկ գոլ խփեց, սակայն այն չհաշվեցին: