Դեբեդցիները փնտրում են Լոռվա մարզպետին. «Այ՛ մարդ, մի ձեն հանի, անհանգստանըմ ենք, է՜…». Aravot.am
[url=https://www.aravot.am/2020/07/02/1121252/?fbclid=IwAR0HwL27T8bAgd-JREOQGL-NBHihywU2QA0kUgSRXh4G5LxRdNszyaBL4X0]Aravot.am[/url]-ը գրում է.
Ինչպե՞ս են վերանում անտառներն ու լեռնային գետերը: Եկեք Դեբեդ՝ կիմանաք: Ինչ-որ մի փողատեր որոշել է այստեղ ջրային էլեկտրակայան կառուցել, ինչ-ինչ ուղիներով հասել է նպատակին՝ ավերելով ձորը: Դա քիչ են համարել ու հիմա նախկին ջրառի տեղից ևս մի 400 մետր գետի հոսանքով վերև են բարձրացել, որ ավելի մեծացնեն խողովակի մեջ առնված ջրի ճնշումը, որ ավելի շատ էներգիա արտադրվի: Գետափի անտառը ոչնչացված է, ձուկը վերացել է և այլն:
Արտադրված 10 կՎտ էլէներգիան էլ որոշել են գյուղով հասցնել Դսեղ, ինչը, քաղաքաշինարարների կարծիքով, անթույլատրելի է: Գյուղացիների մեծ մասը դեմ է, բայց պարզվում է, որ փողի ու կապերի դեմ «խաղ չկա» (իրենց կարծիքով):
Հարյուրավոր դեբեդցիների ստորագրություն կա այդ ծրագրի դեմ: Ավելին, պարզվում է, որ էլեկտրակայանը կառուցվել է, բայց գյուղապետարանի հետ պայմանագիր չի կնքված…
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/07/02/1121252/?fbclid=IwAR0HwL27T8bAgd-JREOQGL-NBHihywU2QA0kUgSRXh4G5LxRdNszyaBL4X0]այստեղ[/url]