211652_close_icon
views-count30769 դիտում article-date 16:45 29-01-2018

Ռուբեն Հայրապետյանին բոլորը հայհոյում էին, ես ձեն չեմ հանել, որովհետեւ նրան տեսել եմ կռվի դաշտում. Վովա Վարդանով. Aravot. am

Այսօր «Հայելի» ակումբում արցախյան պատերազմի մասնակից, գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը քննադատեց Վիգեն Սարգսյանին՝ գեներալ Հայկազ Բաղմանյանին հեղինակազրկելու համար: Նա նաեւ ասաց, որ մի գրագիր, որը լուռումունջ աթոռից աթոռ էր անցել, իրավունք չուներ այդպես վարվել փառապանծ գեներալի հետ, հայտնում է [url=http://www.aravot.am/2018/01/29/933970/]aravot.am[/url]-ը։ [img]http://st0.shamshyan.com/editor/0648989001517229857355074.jpg[/img] Վետերան-հետախույզ Վովա Վարդանովն էլ միջամտեց՝ հիշեցնելով «Հարսնաքարի» հայտնի դեպքը, որտեղ սպանվել էր Վահե Ավետյանը, ասաց. «Ռուբեն Հայրապետյանին բոլորը հայհոյում էին, ես ձեն չեմ հանել, որովհետեւ ինքը իմ մարտական ընկերն է, որովհետեւ ես Նեմեց Ռուբոյին տեսել եմ կռվի դաշտում: Ես ձեն չեմ հանել: Բնական է, չեմ պաշտպանում, սպանություն, բան, բայց երբ մի հոգի ասեց, որ ինքը արյուն թափել, մենակ ուտել գիտի, ես գրել եմ, որ Նեմեց Ռուբոյին տեսել եմ Մարտակերտում՝ մարտի դաշտում 93-ին՝ Սմբատ Հակոբյանի ջոկատի կազմում: Էդքան բան եմ ասել: Ահագին հայհոյեցին, ես էլ ձեն չհանեցի: Բայց այս մարդը եթե մի պալաժիտելնի գործողություն է արել, դա չի նշանակում, որ ինքը դառնում է անձեռնմխելի»: Ինչ վերաբերում է ՊՆ նախարարին, նա ասաց, որ այդ պաշտոնը քաղաքական է. «Ե՞րբ է ռազմական ղեկավարությունը ղեկավարել զինվորական, առաջինը Վաղարշակ Հարությունյանը, իսկ դրանից առաջ՝ Սերժ Սարգսյան, Վազգեն Սարգսյան, Վազգեն Մանուկյան, մինչեւ ՊՆ ձեւավորելը՝ նորից Վազգեն Մանուկյան, դրանից առաջ՝ Վանո Սիրադեղյան, Սամվել Շահինյան, ո՞ր մեկն էր զինվորական՝ ոչ մեկը: Ո՞վ է ասում, որ գլխավոր հրամանատարը պիտի լինի զինվորական»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/01/29/933970/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր