Պեպ Գվարդիոլա. Կլոպի ու իմ միջև պայքարն ավարտվում է եզրափակիչ սուլիչով
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել «Լիվերպուլի» իր գործընկեր Յուրգեն Կլոպի մասին:
«Որպես մարդ, ես նրան այնքան էլ լավ չգիտեմ, բայց հիանում եմ նրանով և նրա խաղաճով, որը նա իր թիմերին է թելադրում: Դա ամբողջ աշխարհի համար բարիք է, հրաշալի է, որ նա ցանկանում է շատ գոլեր խփել: Նման մարզիչը օգնում է:
Նա ցանկանում է հաղթել, ես ցանկանում եմ հաղթել, բայց այս ամենն ավարտվում է եզրափակիչ սուլիչով: Կլոպն իմ գործընկերն է և իհարկե, ես ցանկանում եմ, որ լավ հարաբերություններ ունենամ մյուս մարզիչների հետ: Մենք այնքան էլ մտերիմ չենք, բայց ինչ-որ կապ պետք է լինի:
Մենք ներկայացնում ենք մեր ակումբները: Մեր վարքը կարևոր է մամուլի-ասուլիսներում, որը մենք տալիս ենք ամեն շաբաթ», ասել է Գվարդիոլան: