211652_close_icon
views-count2341 դիտում article-date 13:33 01-07-2020

Արարատ Միրզոյանը շնորհավորել է դատախազներին եւ դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ

«Հարգելի' դատախազներ և դատախազության աշխատակիցներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Մեր օրերում դատախազությունը, ինչպես պետական ծառայության բազմաթիվ այլ ոլորտներ, շարունակապես վերափոխվում են` իրականացնելու համար քաղաքացու և պետության շահերին ծառայելու, Հայաստանի Հանրապետությունում օրինականությունը և իրավունքի գերակայությունը ապահովելու իրենց առաքելությունը։ Այսօր դուք ուժերի գերլարումով եք աշխատում տարիներ շարունակ տեղի ունեցած հանցագործությունների արդյունքում մեր պետությանը հասցված վնասները վերականգնելու և զանազան հանցագործություններին իրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ։ Ուզում եմ արձանագրել, որ ձեր ծառայությունը գտնվում է պետության բարձրագույն ղեկավարության ուշադրության և հոգածության կենտրոնում։ Հատկապես կարևոր եմ համարում առանց մեղադրական դատավճռի ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կենսագործման ուղղությամբ դատախազության համակարգում ընթանող կառուցվածքային նախապատրաստական լրջագույն աշխատանքները։ Վստահ եմ, որ ձեր նվիրումի և անմնացորդ աշխատանքի արդյունքում է'լ ավելի է բարձրանալու դատախազության նկատմամբ հանրային վստահությունն ու աջակցությունը։ Արիություն և նորանոր հաջողություններ եմ մաղթում պատվաբեր ձեր աշխատանքում»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձում։

Նմանատիպ նյութեր