35204 դիտում
22:38 30-06-2020
Արտակարգ դեպք Երևանում. թալանել են Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում գտնվող շենքը, իսկ հետո դիտավորությամբ վնասել գույքը
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ (գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) և 185 հոդվածի 1-ին մասի (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում հաշվառված շենքից մոտ 1մլն 500 հազար դրամ արժողությամբ մեծ թվով մետաղապլաստե դռներ գողանալու, ինչպես նաև շենքին դիտավորությամբ գույքային վնաս պատճառելու փաստով:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և քննչական բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2083 դիտում
20:54 12-06-2015
«ՎՏԲ-Հայաստան» բանկի գույքը դիտավորությամբ վնասել են,. տեսանյութ
1879 դիտում
17:06 14-05-2019
Օտարերկրացին դիտավորությամբ վնասել է հյուրանոցի գույքը
2159 դիտում
23:45 14-05-2019
Օտարերկրացին դիտավորությամբ վնասել է հյուրանոցի գույքը
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)