Արաս Օզբիլիսը երկարաձգեց պայմանագիրը «Փյունիկի» հետ
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ: Նոր համաձայնագիրը գործելու է մինչև 2021 թվականը։
Այս մասին հաղորդում է թիմի պաշտոնական կայքը։
Արաս Օզբիլիսը «Փյունիկին» է միացել 2019թ. օգոստոս ամսին:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Օզբիլիսն անցկացրած 11 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: