1443 դիտում
20:41 01-06-2014
Արաս Օզբիլիսը և Կառլեն Մկրտչյանը չեն մասնակցի Գերմանիա-Հայաստան հանդիպմանը
Ինչպես հայտնի է, հունիսի 6–ին Գերմանիայի Մայնց քաղաքում տեղի կունենա Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը: ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնի է դարձել, որ Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստներ չեն մասնակցի այդ հանդիպմանը: Երեկ տեղի ունեցած Ալժիր-Հայաստան խաղում վնասվածք ստացավ Արաս Օզբիլիսը, ով փոխարինվեց: Օզբիլիսը մեկնելու է Հոլանդիա, որտեղ կենթարկվի բուժզննման: Միայն դրանից հետո պարզ կդառնա, թե որքանով է լուրջ Օզբիլիսի վնասվածքը: Գերմանիա-Հայաստան հանդիպմանը չի մասնակցի նաև Կառլեն Մկրտչյանը, ով խնդիրներ ունի կույր աղիքի հետ կապված և այսօր վիրահատության է ենթարկվել Ժնևում:
Նմանատիպ նյութեր
2043 դիտում
20:41 30-01-2014
Արաս Օզբիլիսը կերտեց «Սպարտակ»-ի հաղթանակը. տեսանյութ
1824 դիտում
17:15 11-06-2014
Արաս Օզբիլիսը բարեհաջող վիրահատության է ենթարկվել
4324 դիտում
16:29 09-05-2019
Արաս Օզբիլիսը Երևանում թաղի երեխաների հետ ֆուտբոլ է խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2971 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3415 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները
2758 դիտում
18:37 10-01-2025
«Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն պարտավորվել է փոխհատուցել ՀՖՖ-ին