Արաս Օզբիլիսը կերտեց «Սպարտակ»-ի հաղթանակը. տեսանյութ
Մոսկվայի «Սպարտակ»-ը Աբու-Դաբիում ընկերական հանդիպում անցկացրեց ուզբեկական «Բունյոդկոր»-ի հետ: Խաղն ավարտվեց ռուսական ակումբի 2:1 հաշվով հաղթանակով: Հանդիպման բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսի ընթացքում: Մոսկովյան ակումբի կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսպաշտպան Արաս Օզբիլիսը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
«Սպարտակ» - «Բունյոդկոր»`2:1
Գոլեր` Օբուխով 55', Օզբիլիս 69' – Պարդաև 78' (11մ)