211652_close_icon
views-count11533 դիտում article-date 15:03 30-06-2020

Երևանի կենդանաբանական այգին ունի նոր կայք

Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգու նոր կայքը՝ [url=https://zoo.am/]zoo.am[/url]-ը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը․ «Կայքը դեռևս գտնվում է մշակման փուլում և խնդիրներ ի հայտ գալու դեպքում հայցում ենք Ձեր ներողամտությունը։ Կայքն ունի ժամանակակից, գեղեցիկ դիզայն, առաջիկայում կլինի ամբողջական տեղեկատվություն կենդանաբանական այգու գործունեության, ոլորտի կարևոր իրադարձություններիվերաբերյալ։ Կայքում առկա կլինի օնլայն տուրի հնարավորություն այգու տարածքում, այգու քարտեզը, կաշխատի ճկուն որոնողական համակարգ, կլինեն ռուսերեն ու անգլերեն տարբերակները և մի շարք այլ հետաքրքիր նորություններ։ Տեղեկացնում ենք, որ Երևանի կենդանաբանական այգու նախկին կայքը՝ yerevanzoo.am-ը,ներկայումս չի պատկանում Երևանի կենդանաբանական այգուն և տարածում է ապատեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր