Առաջնային է եզդի համայնքի կրթության իրավունքի լիարժեք իրացումը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա արտահերթ նիստում հանձնաժողովի անդամները ներկայացրել էին մի շարք առաջարկներ։ Պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկել է դաշտային ուսումնասիրություն անցկացնել եզդի աղջիկների իրավունքների՝ դիտարկելով հատկապես կրթության և վաղ ամուսնությունների խնդիրները:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում Ռ. Բաքոյանը նշեց, որ դաշտային աշխատանքները դեռևս նախնական փուլում են, իսկ որպես վերջնանպատակ նախատեսում են ունենալ օրենսդրական նախաձեռնություն։ «Ուսումնասիրություններն ուղղված պետք է լինեն նախևառաջ կարիքի գնահատմանը, որպեսզի հասկանանք, թե ինչ ունենք։ Եթե կա խնդիր, իսկ խնդիր կա, հետևաբար, պետք է պարզենք, թե այն ո՞ր մակարդակում է և սկսենք լուծումներ առաջարկել։ Այսինքն՝ ճանապարհային քարտեզ է պետք ունենալ»,- ասաց նա։
Ռ. Բաքոյանը համակարծիք չէ այն դիտարկումներին, թե փոփոխությունները կարող են վնասել համայնքին, ազգային ավանդույթներին կամ վտանգել ազգային նկարագիրը. «Սա միմիայն դրական փոփոխություններ կարող է բերել մեր համայնքի համար, իսկ նման կերպ մտածողները ժամանակին համընթաց չեն գնում։ Մերօրյա մարտահրավերները ստիպում են փոխել մեր քաղաքականությունը և առաջնահերթությունները։ Եթե ժամանակին 16 տարեկանում ամուսնանալը ճիշտ էր, ապա հիմա այլ կարևորություններ կան»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]