1155 դիտում
17:28 05-08-2015
Կրթության իրավունքի իրացումը` ԿԳՆ-ՄԻՊ համագործակցության առանցքում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիների կրթության իրավունքի լիարժեք իրացման, ԲՈՀ-ի ընթացակարգերի և գիտական աստիճանաշնորհման կարգի, ինչպես նաև համընդհանուր ներառական կրթության անցնելու հետ կապված օրենսդրական որոշակի հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գիտական աշխատանքների փորձաքննության նոր կարգի մշակման, կրկնակի քննարկման, համապատասխան իրավական ակտերում որոշակի կարգավորումների հնարավորության, վարչարարական և բովանդակային հարցերում օրենսդրական հստակեցումների հետ կապված խնդիրներին:
Այդ կապակցությամբ Արմեն Աշոտյանը հանձնարարել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հետաքրքրող օրենսդրական նախաձեռնությունների նախագծերն ուղակել գրասենյակ` կարծիքի:
Հանդիպման ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ քաղաքացիների կրթության իրավունքի իրացման հարցերը պետք է իրականացվեն բոլոր իրավական ընթացակարգերին համապատասխան:
Նմանատիպ նյութեր
1201 դիտում
21:25 10-09-2014
Առանցքում` երեխայի կրթության իրավունքի ապահովումը
2202 դիտում
10:13 30-06-2020
Առաջնային է եզդի համայնքի կրթության իրավունքի լիարժեք իրացումը․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1234 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1528 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ
1633 դիտում
11:29 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ