1607 դիտում
14:22 27-03-2016
ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովը կազմակերպել է եզդի կանանց կրթության իրավունքի խախտման թեմայով քննարկում
Նախօրեին` մարտի 26-ին, ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովը կազմակերպել էր քննարկում՝ եզդի կանանց կրթության իրավունքի խախտման թեմայով: Քննարկմանը ներկայացվել է ԲՀԿ ազգային փոքրամասնությունների և «Սինջար եզդիների ազգային միավորման համատեղ զեկույցը՝ «Եզդի կանանց կրթության իրավունքի խախտումը թեմայով:
Զեկույցի համահեղինակ Զուզան Խուբոյանը ներկայացրել է իր դիտարկումները նշյալ խնդրի շուրջ՝ առաջարկելով կրթության իրավունքի խախտման դեմ պայքարելու համար իրազեկության բարձրացման անհրաժեշտ մեխանիզմներ։ Զեկույցի մեկ այլ համահեղինակի՝ Զարիան Սմոյանի գնահատմամբ՝ «Ծնողների պարտադրանքով եզդի աղջիկների դպրոց չհաճախելը և վաղ ամուսնությունը մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը խաթարում է երեխայի առողջությունը, կրթության իրավունքը և ապագայի հեռանկարները-,հավելելով, որ բարձրացված խնդիրների լուծման գործում մեծ դերակատարում ունի նաև պետությունը, որը պետք է մշակի այնպիսի մեխանիզմներ, որոնք կարգելեն ծնողներին խախտել սեփական երեխաների՝ օրենքով սահմանված կրթության իրավունքը։
Զեկույցի խմբագիր, ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի ղեկավար ԲորիսՄուրազիի ներկայացմամբ՝ իրենց ուսումնասիրած 15 եզդիաբնակ գյուղերում կանանց գերակշիռ մասը անգամ դպրոցը չի ավարտել.«Սա լրջագույն խնդիր է, և մենք փորձելու ենք նաև Ազգային Ժողովում անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել, որպեսզի օրենսդրական կարգավորմամբ ևս փորձ արվի շտկել իրավիճակը»,-նշել է Բորիս Մուրազին, ավելացնելով, որ խնդիրը կներկայացվի ԱԺ ԲՀԿ խմբակցությանը՝ անհրաժեշտ օրենսդրական կարգավորումներ գտնելու ակնկալիքով։
[b]ԲՀԿ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
945 դիտում
16:16 11-03-2016
ԲՀԿ հանձնաժողովը շարունակում է զբաղվել ազգային փոքրամասնությունների խնդիրներով
2172 դիտում
10:13 30-06-2020
Առաջնային է եզդի համայնքի կրթության իրավունքի լիարժեք իրացումը․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
724 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1021 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
649 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան