Զինեդին Զիդան. Բենզեմայի փոխանցումը մրցաշրջանի լավագույն պահերից մեկն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի առաջնությունում «Էսպանյոլի» հետ խաղից (1:0) հետո ընդգծել է հարձակվող Կարիմ Բենզեմայի կրնկով փոխանցումը:
«Չեմ զարմանում նրա վրա, թե խաղադաշտում ինչ է անում Կարիմը: Նա ստեղծագործող խաղացող է, իսկ նրա կրնկով փոխանցումն արտակարգ էր:
Այդ պահը կարող է դառնալ մրցաշրջանում լավագույն դրվագներից մեկը», ասել է Զիդանը: