Մարսելո. Սա «Ռեալի» ամենավատ պահերից մեկն է
«Ռեալի» պաշտպան Մարսելոն անդրադարձել է Իսպանիայի առաջնությունում թիմի վիճակին, որը 16 միավորով ետ է մնում «Բարսելոնայից»:
«Ամեն ինչ այնպես է, ինչպես կողքից երևում է. մենք չարացած ենք, հիասթափված ու զգում ենք, որ սուզվում ենք: Սա «Ռեալում» իմ կարիերայի ամենավատ պահերից մեկն է:
Մենք շարունակելու ենք քրտնաջան աշխատել ու պայքարել հաղթանակի համար, մեր այնքան էլ դուր չի գալիս ստեղծված իրավիճակը: Ամեն բաց թողած հաղթանակ մեծացնում է ճնշումը մեր վրա, դա շատ ծանր է:
Մեզ ոչինչ չի մնում, քան՝ գլուխներս բարձրացնել և ցուցադրել մեր լավագույն հատկանիշները, որպեսզի նորից սկսենք հաղթել», ասել է Մարսելոն: