Զինեդին Զիդան. Ֆրանսիան իրավունք չունի մնալ առանց Բենզեմայի
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեմ է արտահայտվել հարձակվող Կարիմ Բենզեմային ազգային հավաքականից հեռացնելու որոշմանը:
«Ֆրանսիայի հավաքականը իրավունք չունի մնալ առանց Բենզեմայի մակարդակի ֆուտոլիստի: Բավական է տեսնել նրա վիճակագրությունը, տեսնել, թե ինչ է անում նա խաղադաշտում:
«Ռեալում» առանց Կարիմի շատ դժվար է լինում: Նա ոչ միայն գոլեր է խփում: Որտեղ էլ նա խաղա, հիանալի տպավորություն է թողնում: Ամեն մեկը չէ, որ կարող է այդպես խաղալ», ասել է Զիդանը:
Հիշեցնենք, որ 28-ամյա Բենզեման Ֆրանսիայի հավաքականից անորոշ ժամանակով հեռացվել է, երբ նրան մեղադրանք են ներկայացրել հավաքականի մեկ այլ խաղացողի` Մատյո Վալբուենայի հանդեպ շանտաժի գործին առնչվելու համար: