ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով: «[url=https://armenpress.am/arm/news/1019947.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում Համբարձումյանը նշեց, որ թեստի պատասխանը դրական է, բայց առողջական գանգատներ չունի:
«Կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է եղել, բայց ինձ շատ լավ եմ զգում: Հիմա հիվանդանոցում հետազոտություն եմ անցնում»,- ասաց Համբարձումյանը:
Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններում կան նաև այլ վարակվածներ: