Իրանում 5 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով
Իրանի խորհրդարանի 5 պատգամավոր վարակվել է նոր կորոնավիրուսով: Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Իրանի օրենսդիր մարմնի նախագահության ներկայացուցիչ Ասադուլլահ Աբբասին:
«Կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնած 100 պատգամավորներից հինգի վերլուծությունները դրական էին: Այլ պատգամավորները կանցնեն փորձարկում»,-ասել է նա:
Աբբասին ավելի վաղ հայտնել էր, որ խորհրդարանը դադարեցրել է նիստը կորոնավիրուսի պատճառով: