211652_close_icon
views-count7282 դիտում article-date 18:00 28-06-2020

Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել Հայաստանի քաղաքացու մոտ. Tert.am

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրոսով վարակված 3 հիվանդներից մեկը Հայաստանի քաղաքացի է: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեն: Նրա խոսքով՝ վերջին 24 ժամում կարանտինային գոտիներից հիվանդանոց են բերել երկու մարդու, որոնց մոտ հաստատվել է «Քովիդ-19»: Նրանք Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներ են: Ներկա պահին մայրաքաղաքային հիվանդանոցում բուժումը շարունակում է 24 հիվանդ: Բոլորի վիճակը կայուն է: «Ներկա պահին մենք ծանր հիվանդներ չունենք»,- ասել է Էնդելաձեն: Վրաստանում փետրվարի 26-ից մինչ օրս կորոնավիրուսով վարակման 924 դեպք է արձանագրվել, որից 3-ը՝ վերջինմեկ օրում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/06/28/Coronavirus/3330781]Tert.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր