Թեստավորված ևս 17 քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հաստատվել․ Արցախի ԱՆ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված ևս 17 քաղաքացու փորձանմուշի արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել: Այս մասին գրում է Տեղեկատվական շտաբը։
Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից վեցն արդեն ապաքինվել են:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար շտաբը կրկին կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին: